Մեր ծառայությունները

ՖՀՄՍ 9 ներդրում և սպասարկում

Արժեզրկման ենթակա ֆինանսական ակտիվների որոշում և դրանց մասով արժեզրկման պահուստների հաշվարկման ընթացակարգերի լրամշակում ըստ ՖՀՄՍ 9-ի պահանջի,

Արժեզրկման պահուստների հաշվարկման համար անհրաժեշտ մաթեմատիկական մոդելների նախագծում և մշակում,

Տեղեկատվության ձևաչափի որոշում, ՎԿ-ից տեղեկատվության ստացում և խմբավորում,

Ակտիվների խմբերի գնահատման նպատակով միատարր խմբերի ձևավորում, Ակտիվների յուրաքանչյուր խմբի համար միգրացիոն մատրիցների կառուցում և պատմական PD-ների որոշում,

PD յուրաքանչյուր խմբի համար էական մակրոտնտեսական գործոնների որոշում և պատմական շարքերի ստացում, PD բազմագործոն ռեգրեսիոն մոդելների կառուցում,

Պատմական LGD-ների որոշում, LGD համար էական մակրոտնտեսական գործոնների որոշում և LGD բազմագործոն ռեգրեսիոն մոդելների կառուցում,

Արժեզրկման պահուստների հաշվարկ հաշվետվության օրավա և նախորդ ժամանակահատվածների դրությամբ,

Ֆինանսական հաշվետվություններին կից բացահայտումների պատրաստում,

Պահուստների եռամսյակային հաշվարկ և բացահայտումների պատրաստում, Պատմական շարքերի և մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների թարմացում, Մոդելների բեք-թեստավորում, Անհրաժեշտության դեպքում՝ ակտիվների վերախմբավորում և մոդելների վերանայում:

Ռիսկերի կառավարման քաղաքականության մշակում

Կազմակերպության կառուցվածքին և գործունեությանը հատուկ ռիսկերի բացահայտում և վերլուծություն։ Ռիսկի ախորժակի սահմանում։

Ռիսկերի կառավարման համակարգը կարգավորող ներքին իրավական ակտերի (Ռիսկերի կառավարման քաղաքականություն, առանձին ռիսկի տեսակների գծով կարգեր և ընթացակարգեր) մշակում։

Անձնակազմի "Ռիսկերի մշակույթի" բարձրացման և ռիսկերի կառավարման գծով ուսուցում։

Սքորինգային համակարգերի մշակում

Մասնակիորեն ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել հաճախորդների նախնական ընտրություն և պահանջում են վարկային կոմիտեի կողմից հաստատում։

Ամբողջովին ավտոմատացված համակարգեր, որոնք կառուցված են հաշվի առնելով կազմակերպության վարկային պորտֆելի առանձնահատկությունը և ռիսկի ախորժակը։

Վարկերի տրամադրման որոշում կայացնելու համար կիրառվող համակարգեր։

Սքորինգային համակարգեր, որոնք կարող են հաշվի առնվել կորուստների գծով պահուստների ձևավորման և գնագոյացման ժամանակ։

համակարգեր, որոնք ունեն միայն desctop ինտերֆեյս

համակարգեր, որոնք ունեն desctop, web և mobile application տարբերակներ

Վարկերի վերլուծության մեթոդիկաներ

Առանձին վարկատեսակների (առևտրային, սպառողական և գյուղատնտեսական վարկերի) վերլուծության ձևերի մշակում և կատարելագործում, հիմնվելով ռիսկ/եկամուտ հարաբերության վրա։

Ռիսկերի վրա հիմնված մոնիթորինգ

Բարձր ռիսկային գործարքների և պրոդուկտների չափանիշների սահմանում, հսկողության և հաշվետվական համակարգի ներդրում։

Ներքին հաշվետվական համակարգեր

Ըստ բիզնես ուղղությունների, ոլորտների և պրոդուկտների ռիսկերի վերաբերյալ ներքին հաշվետվությունների ստացման համակարգեր։

Ներքին խարդախությունների կանխարգելում

Ներքին խարդախությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերի, ներքին իրավական ակտերի և հսկողության համակարգերի մշակում։